«Ժողովուրդ». Դպրոցաշինության ծրագիրը տապալվել է. 300 դպրոցից միայն 59-ն է կառուցվել
- Lilit

- 2 hours ago
- 1 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ակադեմիական քաղաք կառուցելու խոստում տված ՀՀ Կառավարությունը տապալել է դպրոցաշինության պրոպագանդված ծրագիրը:
ArmLur.am-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ՀՀ կառավարության կրթական շինարարական մասշտաբային ծրագրերով նախատեսված էր կառուցել 284 դպրոց (որոշ դպրոցներ ծրագրից դուրս են հանվել), սակայն մինչ օրս կառուցվել է ընդամենը 59 դպրոց։ Դրանցից
33-ը՝ ամբողջությամբ նոր են կառուցվել,
26-ը՝ վերակառուցվել։
ArmLur.am-ը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ծրագրի ավարտին մնացել է ընդամենը մեկուկես ամիս եւ պաշտոնապես ֆիքսված 284 դպրոցից 225 դպրոց դեռ չի կառուցվել: Հաշվի առնելով ժամկետները՝ չի էլ կառուցվի. 1.5 ամսում չեն հասցնի:
Այսպիսով՝ ծրագիրը կատարվել է ընդամենը 20 տոկոսով, ինչը փաստում է՝ խոստացված կրթական հեղափոխությունը դեռեւս մնացել է թղթի վրա»։




















