top of page

Ծաղկաձորի փոխքաղաքապետը հայտնվել է սկանդալի կենտրոնում. ծեծ` մարզպետարանի դիմաց. «Ժողովուրդ»

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 9
  • 1 min read
ree

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ծաղկաձորի փոխքաղաքապետ Ոսկան Եղիազարյանը, ով համարվում է առաջին փոխքաղաքապետը, վերջին օրերին հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում։ Լուրեր կան, որ սեպտեմբերի սկզբին Կոտայքի մարզպետարանի շենքի դիմաց, օրը ցերեկով փոխքաղաքապետը, նրա բանակային տարիքի որդին եւ ընկերները դաժանորեն ծեծել են ծաղկաձորցի մի տղայի: Նա ստացել է բավականին ծանր վնասվածքներ հատկապես գլխի շրջանում:



Ավելի ուշ միջադեպի վայր է ժամանել ոստիկանությունը, եւ հարուցվել է վարույթ։ Քանի որ բռնություն գործադրող կողմը «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչներ են, քննությունը տեղից չի շարժվում: Ո՛չ դատախազությունը, ո՛չ Քննչական կոմիտեն փութաջանություն չեն դրսեւորում ՔՊ-ականներին բերման ենթարկելու, պատժելու համար:



Ծաղկաձորից մեզ փոխանցեցին, որ Եղիազարյանը մշտապես պարծենում է, թե իր հովանավորը ՔՊ խմբակցության պատգամավոր, ծաղկաձորցի Վաղարշակ Հակոբյանն է, ում աջակցությամբ էլ նա նշանակվել է բարձր պաշտոնի: Սակայն մեզ, ցավոք, չհաջողվեց Հակոբյանի հետ զրուցել` պարզելու եղելությունը: Չկարողացանք նաեւ փոխքաղաքապետին գտնել` թեեւ գործադրեցինք բավարար ջանքեր»,- գրում է օրաթերթը։

1/2937
bottom of page