top of page

«Զանգեզուրի միջանցքի» ադրբեջանական հատվածի աշխատանքների 95%-ը ավարտվել է․ ադրբեջանական ԶԼՄ

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 18
  • 1 min read

ree

«Զանգեզուրի միջանցքում» աշխատանքները շարունակվում են շուրջօրյա։  Այս մասին հայտնում է ադրբեջանական Xəzər TV-ին՝ նշելով, որ  այս նախագիծը տարածաշրջանի ուշադրության կենտրոնում է եղել հինգ տարի շարունակ։

«Նախագծի ադրբեջանական հատվածի աշխատանքների 95%-ը, որը համարվում է Արևելքի և Արևմուտքի միջև հիմնական տարանցիկ հանգույցներից մեկը, արդեն ավարտվել է։

«Զանգեզուրի միջանցքը» ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն Ադրբեջանի և հարևան երկրների, այլև ավելի լայն աշխարհագրական տարածաշրջանի համար: Այս ճանապարհը կկրճատի արևելքից արևմուտք բեռների փոխադրման ծախսերը՝ նվազեցնելով տարանցիկ երթուղու երկարությունը։ Այդ իսկ պատճառով նախագծի իրականացման ժամանակ հաշվի են առնվել երկարաժամկետ հեռանկարները»։

1/2942
bottom of page