top of page

«Վարչապետն ինքն է որոշել». Տեր Հովհաննեսը վստահեցնում է՝ ինքը չի Նիկոլ Փաշինյանին պատարագի հրավիրել

  • Writer: Lilit
    Lilit
  • 2 hours ago
  • 1 min read

ree

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է հաջորդ կիրակի Վայոց ձորի Խաչիկ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցել պատարագի։

Պատարագը մատուցելու է Տեր Հովհաննես քահանա Մաթևոսյանը։

Տեր Հովհաննեսն ասաց,որ Փաշինյանն անձամբ է որոշել Վայոց ձոր գնալ։

«Ես կարծում եմ, որ վարչապետն ինքն է որոշել, Facebook-ից արդեն տեղյակ եք»,- պատասխանեց Տեր Հովհաննեսը։

Երբ հետաքրքրվեցինք՝ կիսո՞մ է Նիկոլ Փաշինյանի հայացքները եկեղեցու վերաբերյալ՝ Տեր Հայրն ասաց, թե արարողության է, խանգարում ենք իրեն։

Հիշեցնենք՝ երեկ Նիկոլ Փաշինյանը Թալինում էր մասնակցում պատարագի, որը մատուցում էր Տեր Թադեն։ Պատարագին մասնակից էր նաև կարգալույծ Վարդան Հունանյանը։

Նախորդ երկու կիրակիները Նիկոլ Փաշինյանը Հովհաննավանքում Ստեփան Ասատրյանի կեղծ պատարագներին էր մասնակցում։

1/2948
bottom of page