top of page

ԱՄՆ-ն՝ Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպման վերաբերյալ ՌԴ-ի արձագանքի մասին

  • Writer: Lilit
    Lilit
  • Mar 29, 2024
  • 1 min read
ree

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցում, կրկին խոսելով Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպման մասին, անդրադարձել է դրա վերաբերյալ Ռուսաստանի արձագանքին: Նա հայտարարել է, որ տարածաշրջանում խառնաշփոթի մի մասը սնուցվել է վերջին մի քանի ամիսների ընթացքում Ռուսաստանի գործողություններով:


«Ինչ վերաբերում է Բրյուսելում այս հանդիպմանը, ինչպես ես երեկ ասացի, այն պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա, քանի որ այն աշխատում է իր առևտրային գործընկերությունների դիվերսիֆիկացման և հումանիտար կարիքների լուծման ուղղությամբ, և ուրիշ ոչինչ»,-ասել է Մեթյու Միլլերը:


Հիշեցնենք՝ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր, որ Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում, քանի որ Բրյուսելն ու Վաշինգտոնն ուղղակիորեն խոսում են նման իրադարձությունների հակառուսական բնույթի մասին։

bottom of page