top of page

«Կրոկուսի» ահաբեկչության մեջ կասկածվողի «Չայխանա» սրճարանը փակել են

  • Writer: Lilit
    Lilit
  • Mar 27, 2024
  • 1 min read
ree

Պուտիլովյան մայրուղում գտնվող «Չայխանա» սրճարանը, որը ենթադրաբար պատկանում է «Կրոկուս սիթի հոլի» ահաբեկչության մեջ կասկածվող Ալիշեր Կասիմովին, դադարեցրել է աշխատանքը, գրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Սրճարանի շենքում որեւէ տեղեկություն չկա հետագա աշխատանքի մասին, այսօր աշխատանքը դադարեցրել է նաեւ բաղնիքը։ Դրա դռան վրա նշված է, որ այսօր այն փակ է, բայց նշված չէ, թե երբ նորից կաշխատի։ Բաղնիքի աշխատակիցը գործակալությանն ասել է, որ հաստատությունն աշխատանքը դադարեցրել է «Կրոկուսի» ահաբեկչության հետ կապված. «Չայխանան» փակ է, մեզ նույնպես ասել են, որ փակվենք»։

Սրճարանը փակել են առնվազն երեք օրով, ասել են սրճարանի աշխատակիցները Shot Թելեգրամ-ալիքին։

Կասիմովը ձերբակալվել է երկու ամսով, նա Ռուսաստանի քաղաքացի է, Ղրղզստանի քաղաքացիություն չունի 2014 թվականից։ Տղամարդը երեք սենյականոց բնակարանը վարձով էր տվել, այդպես էլ ծանոթացել էր ահաբեկչությունը կատարողների հետ։

1/2941
bottom of page