top of page

Չելյաբինսկում գնդակահարել են «Վագներ» ՊՄԿ-ի մարտիկի, որը դանակով հարձակվել է մարդկանց վրա

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 27, 2024
  • 1 min read
ree

Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքում շաբաթ օրը՝ հոկտեմբերի 26-ի երեկոյան, «Ռոսգվարդիայի» աշխատակիցները գնդակահարել են «Վագներ» ՊՄԿ մարտիկի, որը դանակով մարդկանց վրա է հարձակվել  Տրակտորոզավոդսկի թաղամասի Տանկոգրադի հերոսների փողոցում, հայտնում է 74․ru-ն։

Միջադեպի վերաբերյալ վարկածները տարբեր են։

Ըստ որոշ տեղեկությունների, փողոցում անցորդները նկատել են կիսամերկ, ոչ ադեկվատ տղամարդու։ Մեկ այլ վարկածով, ուժայիններին կանչել է վախեցած մի երիտասարդ, որը նրա հետ եղել է նույն բնակարանում։

Ըստ նախնական տեղեկությունների, ահազանգին արձագանքել են պարեկային ծառայության աշխատակիցները, սակայն կիսամերկ, ոչ ադեկվատ հարձակվողը նրանցից թաքնվել է բնակարանում։ Դրանից հետո դեպքի վայր են ժամանել «Ռոսգվարդիայի» աշխատակիցները, և ագրեսիվ տղամարդը սկսել է նրանց վրա հարձակվել։ Արագ արձագանքման հատուկ ջոկատի աշխատակիցները նախազգուշական կրակոց են արձակել օդ, այնուհետև զենք կիրառել հարձակվողի դեմ։

Ինչպես հայտնել են 74.ru-ի աղբյուրները,գնդակահարվածը «Վագներ»ՊՄԿ-ի մարտիկ էր։ Նա նախկինում դատված է եղել թմրամիջոցներ օգտագործելու և առողջությանը ծանր վնաս պատճառելու համար։

«Ռոսգվարդիայի» տարածաշրջանային վարչությունը դեռ չի մեկնաբանել միջադեպը։ Քննչական կոմիտեն ճշտում է տեղեկությունը։

bottom of page