top of page

Կշարունակեմ խոչընդոտել F-35-երի մատակարարմանը Թուրքիա. ԱՄՆ սենատոր

  • Writer: Lilit
    Lilit
  • Jul 14
  • 1 min read

ree

ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջեյմս Ռիշն անդրադարձել է «F-35» կործանիչները Թուրքիա մատակարարելու հարցին։

Ռիշը  նշել է, որ ինքն արգելափակել է «F-35» կործանիչների մատակարարումը Թուրքիա ու վճռականորեն է տրամադրված պահպանելու այդ դիրքորշումը։ Նա նաև ընդգծել է, որ կշարունակի խոչընդոտել վերոնշյալ կործանիչների մատակարարմանը։

Հիշեցնենք, որ Թուրքիան հեռացվել է «F-35» կործանիչների համատեղ արտադրության ծրագրից 2019-ին՝ ռուսական հակաօդային պաշտպանության «S-400» համակարգ գնելու պատճառով։ Նշենք, որ Թուրքիայի համար արտադրված 6 միավոր «F-35» կործանիչներ դեռևս չեն մատակարարվել։

1/2942
bottom of page