top of page

Բախվել են «Opel»-ն ու «Kamaz»-ը․ տուժածներ կան

  • Writer: Lilit
    Lilit
  • Aug 16
  • 1 min read

ree

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:35-ի սահմաններում Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի Շահումյան բնակավայրի սկզբնամասում՝ Էջմիածնի վարչական տարածքում, բախվել են «Opel» և «Kamaz» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:   Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: 

bottom of page