top of page

«Ակտիվորեն պատրաստվում ենք Ադրբեջանի հետ տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը»․ Խուդաթյան

  • Writer: Lilit
    Lilit
  • 2 days ago
  • 1 min read

ree

«Արմենպրես»-ը հարց է ուղղել ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին․

- Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Կարս-Դիլիջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողության ժամանակ խոսել է այն մասին, թե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» կամրապնդի Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական համագործակցությունը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը։  

Խուդաթյանն էլ պատասխանել է․

- Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են գործել եւ իրականացվել միայն այնպիսի ենթակառուցվածքային ծրագրեր, որոնք առաջարկված, ընդունված կամ հաստատված են Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից։ Այդպիսիք են օրինակ «Հյուսիս-Հարավ», «Խաղաղության խաչմերուկ», TRIPP ծրագրերը։ Նշված չափանիշին չհամապատասխանող որևէ անվանումով ենթակառուցվածք Հայաստանի Հանրապետության տարածքում չի գործելու։

Ինչ վերաբերում է Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցությանը, Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է և հետաքրքրված է դրանով։ Համագործակցության տրանսպորտային բաղադրիչը արտահայտված է հենց «Խաղաղության խաչմերուկ» նախագծում, որից բխող նախագիծ է նաև TRIPP–ը՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագիրը։ Մենք ակտիվորեն պատրաստվում ենք այս ծրագրի իրագործման մեկնարկին և Ադրբեջանի հետ տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը՝ համաձայն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ընդունված Հռչակագրի, որը ստորագրել են Հայաստանի Հանրապետության վարչապետը, Ադրբեջանի նախագահը և ԱՄՆ նախագահը։ Հարկ եմ համարում նշել նաև, որ մենք հրապարակավ պատրաստակամություն ենք հայտնել նաև վերաբացել Գյումրի-Կարս երկաթուղային կապը Հայաստանի և Թուրքիայի միջև, ինչն էլ ավելի կամրացնի տարածաշրջանային փոխկապակցվածությունը:

1/2764
bottom of page