Շիրակի Սուրբ Ստեփանոս եկեղեցում Ուխտի սուրբ պատարագ կմատուցվի
- Lilit

- 2 hours ago
- 1 min read

Դեկտեմբերի 25-ին, Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և թեմի հոգևոր տեսուչ Գերաշնորհ տեր Նարեկ եպիսկոպոս Ավագյանի օրհնությամբ Սուրբ Ստեփանոս Նախավկայի հիշատակության օրվան նվիրված` Ազատան համայնքի մուտքից ուխտերթով շարժվելու ենք Սուրբ Ստեփանոս եկեղեցի, որտեղ կմատուցվի Ուխտի Սուրբ Պատարագ, հայտնում են Շիրակի թեմից։
Ուխտերթը կմեկնարկի ժամը` 10:00, Ազատան համայնքի մուտքից, իսկ ժամը` 10:30-ին Ազատանի Սուրբ Ստեփանոս եկեղեցում կմատուցվի Ուխտի Սուրբ Պատարագ։
Մայր Աթոռից բերվելու է Սուրբ մասունք:




















