Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ եղանակի տեսություն
- Lilit

- 2 hours ago
- 1 min read

Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 23-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ին առանձին վայրերում սպասվում է ձյուն։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին արևմտյան՝ 2-5մ/վ։ Նշվում է, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում ևս դեկտեմբերի 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում դեկտեմբերի 23-ի ցերեկը կլինի 5-7 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի 0...+2 աստիճան։




















