top of page

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ Երևանում սպասվում է մառախուղ

  • Writer: Lilit
    Lilit
  • Jan 26
  • 1 min read

Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևմտյան` 2-5մ/վ: Այս մասին հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։




Հունվարի 26-ին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի նախալեռներում, Արարատյան դաշտում, այդ թվում նաև Երևանում, սպասվում է մառախուղ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Այսօր առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Երևանում հունվարի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:



Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կլինի այսօր ցերեկը -1-ից -3, երեկոյան՝ -4-ից -6 աստիճան։

1/3145
bottom of page