top of page

Սահմանադրական խորհուրդը դեռ չի քննարկել Անկախության հռչակագրին և Եկեղեցուն առնչվող դրույթների փոփոխության հարցերը. Գալյան

  • Writer: Lilit
    Lilit
  • 2 days ago
  • 1 min read


Հաշվի առնելով Եկեղեցու տեղն ու դերը մեր կյանքում և մեր պետությունում՝ կարծում եմ, որ սահմանադրական դրույթի փոփոխություն չպետք է որ լինի, բայց նաև ուզում եմ շեշտել, որ սա մի հարց է, որ դեռևս չի քննարկվել խորհրդի կողմից: Այս մասին նախարարության՝ 2025-ի գործունեության մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

«Ուզում եմ ընդգծել, որ սահմանադրական նորմ ունենալը Եկեղեցու վերաբերյալ հնարավորություն է ապահովում Եկեղեցուն տրամադրել հավելյալ երաշխիքներ օրենքի հիման վրա, ինչը չի արվում կրոնական այլ կազմակերպությունների դեպքում: Հուսով եմ՝ այս մեկնաբանությամբ այդ դեբատին վերջակետ կդնենք»,- ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է Անկախության հռչակագրին, Սրբուհի Գալյանը տեղեկացրեց, որ այս հարցի հետ կապված ևս դեռ քննարկում չի եղել, և երբ լինի, քաղաքացիներին կներկայացվի, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել Սահմանադրության նախաբանում:

1/3145
bottom of page