top of page

«Ձևական խաղաղության լույսի ներքո մեզ ճնշում են, մեր պատմությունը լռեցնում». Արցախի պետնախարար

  • Writer: Lilit
    Lilit
  • 6 hours ago
  • 1 min read

Արցախի պետական նախարար Նժդեհ Իսկանդարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ Աբու Դաբիում մի բացառիկ միջոցառում տեղի ունեցավ։ Փաշինյանն ու Ալիևը խաղաղության հաստատման և տարածաշրջանային խաղաղ օրակարգի առաջմղման համար, ստացան «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակը։ Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ միջազգային ղեկավարներ և պատվավոր հյուրեր։ Լուսավոր դահլիճ, ժպիտներ, շքեղ ելույթներ՝ ամեն ինչ տոնական ու գեղեցիկ էր։


Այսօր Բաքվում դատում են Արցախի նախկին նախագահներին ու ռազմաքաղաքական ղեկավարներին: Իրականությունը կտրուկ հակառակ է տոնական տեսարանի հետ. ոչ մի արդարություն չկա, միայն դատարկ ձևականություն, և այս ամենի ծանրությունը անտանելի է:


Աշխարհը տեսնում է ձևական խաղաղության լույսը, բայց իրականությունը պարզ է և հստակ՝ մեզ ճնշում են, մեր պատմությունը լռեցնում են, իսկ ճշմարտությունը փորձում են փոխարինել ստով ու ձևականությամբ:


Մարդիկ, որոնց պաշտոններն ու անունները կապված են Արցախի ու արցախցիների, մեր ժողովրդի պատմության հետ, գտնվում են դատարաններում՝ ենթարկվելով քաղաքական պարսավանքի և մեղադրանքների։


Բոլոր պատանդները պետք է անմիջապես ազատ արձակվեն»։

1/3145
bottom of page