top of page

«Խաղաղություն գոռալով հարց չի լուծվում»․ Տիգրան Աբրահամյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Jun 30, 2024
  • 1 min read

ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը․ «Որքան էլ իշխանական քարոզչությունը դաշտում փորձի ֆոն ձևավորել, որ Սյունիքի սահմանամերձ գյուղերում մարդկանց միայն կենցաղային հարցերն են հետաքրքրում, իրականում պատկերն այլ է:


Իհարկե տեղերում սոցիալական բազմաթիվ խնդիրներ են կուտակվել և դրանց մասով կառավարությունն առանձնապես շահագրգռվածություն, օպերատիվություն չի ցուցաբերում, սակայն մարդկանց համար անվտանգության գործոնը շարունակում է գերիշխող լինել:


Մարդիկ երկրի ապագայի նկատմամբ վստահություն չունեն, որովհետև այն ինչ 6 տարի շարունակ խոստանում են, ամբողջության փուչիկ է:


Խաղաղություն գոռալով հարց չի լուծվում, հատկապես որ այդ ամենի տակ քաղաքացին միայն զիջում, հանձնում ու պատերազմ է տեսնում»։

1/3148
bottom of page