top of page

Ոչ սթափ վիճակում գտնվող 59-ամյա տղամարդը փողոցում որսորդական հրացանով 6 կրակոց է արձակել օդ

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 5, 2024
  • 1 min read
ree

Ոստիկանությունից տեղեկացնում են՝ սեպտեմբերի 4-ին, ժամը 22։05-ին խուլիգանություն կատարելու կասկածանքով Արտաշատ քաղաքի Արազի փողոցում ձերբակալվել և բաժին է տարվել նույն փողոցի բնակիչ 59-ամյա մի տղամարդ:   

59-ամյա տղամարդը, լինելով ոչ սթափ վիճակում, ժամը 21։35-ի սահմաններում իր տան մոտ՝ փողոցում, երկփողանի որսորդական հրացանով վեց կրակոցներ է արձակել օդ՝ կոպիտ կերպով խաթարելով հասարակական կարգը:

Հրացանը և կրակված փամփուշտները վերցվել են: Արտաշատցի տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արարատի մարզային քննչական վարչություն:Հանգամանքները պարզվում են:

1/2938
bottom of page