top of page

Ռուսաստանցի նկարիչներին առաջարկում են մեկնել Սոչի` սեքս-ճամփորդության

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 8, 2024
  • 1 min read
ree

Համացանցում օգտատերերը քննարկում են կայքը, որն առաջարկում է սեքս-ճամփորդություն Սոչի նկարիչների համար։ Շրջագայությունն ստեղծել է նկարիչ, ժամանակակից արվեստի պատկերասրահի հիմնադիր Աննա Արտոնան, որը հավաստիացնում է, որ այն կբերի ոգեշնչում, էներգիա եւ վստահություն նրանց համար, ովքեր կորցրել են կտավներ ստեղծելու ցանկությունը, ինչպես նաեւ նրանց, ովքեր պարզապես ցանկանում են դրական հույզեր ստանալ, տեղեկացրել է Sakhalife.ru-ն։



Ինչպես հավաստիացնում է կազմակերպիչը, սեքսն օգնում է ստեղծարարության, արարման զարգացմանը, եւ շրջագայության շնորհիվ նկարիչը հեշտությամբ կստեղծի կտավներ եւ կկարողանա դրանք ավելի թանկ վաճառել։



Թե կոնկրետ ում հետ պետք է նկարիչները «ոգեշնչում ստանան»՝ դեռ հայտնի չէ։ Բայց հայտնի է, որ մասնակիցներին սպասում են նրբին թեմաներով դասախոսություններ, պոտենցիալի բացահայտման պրակտիկա, բաց ֆոտոսեսիաներ եւ կրթական ծրագիր։ Մեկշաբաթյա շրջագայության արժեքը կազմում է 300 հազար ռուբլի՝ մեկ մարդու համար։

1/2946
bottom of page