Ինչպես խնայել բյուջեի միջոցները՝ հակատուբերկուլոզային դեղեր գնելիս. Կառավարությունը ելք է գտել
- Lilit
- Oct 10, 2024
- 1 min read

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 10-ի նիստում ընդունեց որոշում, որի նպատակը ՀՀ-ում հակատուբերկուլոզային դեղերի, հակառետրովիրուսային դեղերիև օպորտունիստական դեղորայքի անընդմեջ մատակարարման, բյուջետային միջոցների խնայողության ապահովումն է:
Հիմնավորման մեջ նշվում է, որ վերը նշված տեսակի դեղորայքի ձեռքբերման նպատակով միջազգային գնումների գործակալներին առաջարկվել է ներկայացնել գնային առաջարկներ, որոնք ավելի բարձր են եղել քան Ընկերությունների կողմից կազմակերպված գնման գործընթացի արդյունքում` կազմակերպությունների կողմից ներկայացված գնային առաջարկները:
Համաձայն Որոշման, ընկերությունների կողմից հակատուբերկուլոզային դեղերի, հակառետրովիրուսային դեղերի և օպորտունիստական դեղորայքի գնման մրցակցային ընթացակարգերի իրականացմանը զուգահեռ Առողջապահության նախարարությունը նախաձեռնել է սույն որոշման ընդունման գործընթաց, ըստ որի` ընկերությունների կողմից կազմակերպվող մրցակցային գնման ընթացակարգի համար սահմանված դեղերի առավելագույն նախահաշվային գների հանրագումարը որպես դրամաշնորհ տրամադրվելու է ընկերություններին: