top of page

Լիբանանից 200 հրթիռ՝ Իսրայելի ուղղությամբ․ կան տուժածներ

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 24, 2024
  • 1 min read
ree

Լիբանանյան շիական «Հըզբոլլահ» շարժումն այսօր առավոտից Իսրայելի տարբեր շրջանների ուղղությամբ արձակել է 200 հրթիռ, կան տուժածներ։ Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության ներկայացուցիչը:


«Առավոտից Լիբանանի տարածքից Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 200 հրթիռ, կրակոցները շարունակվում են։ Տարբեր քաղաքներում վիրավորների մասին տեղեկություններ են ստացվում, բարեբախտաբար, ոչ ոք չի զոհվել», - հայտնել է բանակի ներկայացուցիչը։



Նշվում է, որ 2023 թվականի հոկտեմբերից «Հըզբոլլահը» Իսրայելի ուղղությամբ արձակել է ավելի քան 16 հազար արկ, հրթիռ և անօդաչու թռչող սարք:

bottom of page