top of page

Ադրբեջանը փորձում է Լեհաստանի նախագահին հրահանգել, թե Հայաստանի որ մարզեր չի կարելի այցելել

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 28, 2024
  • 1 min read
ree

Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Միխալ Գրեչիլոյին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ։ Ինչպես տեղեկացրել են գերատեսչության մամուլի ծառայությունում, ԱԳՆ-ն, հանդիպման ընթացքում բողոք է հայտնել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի այցի առիթով, որը, հակառակ ադբեջանական կողմի ծանուցման, Հայաստանում Եվրամիության առաքելության կազմում այցելել էր սահմանամերձ շրջան հայ-ադրբեջանական սահմանին։

«Նշվել է, որ այդ առաքելությունը, հակառակ հայտարարված նպատակների տարածաշրջանային կայունության եւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վստահության ստեղծման մասին, լայնորեն օգտագործվում է որպես գործիք Ադրբեջանի դեմ։ Ընդգծվել է, որ այդ սադրանքը հակասում է ադրբեջանա-լեհական հարաբերություններին, եւ որ անհրաժեշտ է  ձեռնպահ մնալ նման քայլերից, որոնք առնչվում են Ադրբեջանի անվտանգության լեգիտիմ շահերին»,- նշվել է հաղորդագրությունում։

Փաստորեն, ագրեսոր երկիրը՝ հանձին Ադրբեջանի, փորձում է օտարերկրյա ղեկավարին հրահանգել, թե Հայաստանի որ մարզեր չի կարելի այցելել։

1/2945
bottom of page