top of page

Հալեպում իրավիճակը մտահոգիչ է և բարդ․ «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 30, 2024
  • 1 min read
ree

Սիրիայի Հալեպ քաղաքում իրավիճակն այս պահին մտահոգիչ է ու բարդ, «Արմենպրես»-ի  հետ զրույցում այս մասին ասել է Հալեպում գործող հայկական «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանը՝ մեկնաբանելով լուրերն այն մասին, որ հակակառավարական զինված խմբավորումները ներխուժել են Հալեպ։

«Վիճակը մտահոգիչ է և բարդ»,- նշել է Պողիկյանը։

Նա նաև հայտնել է, որ Հալեպի հայերն այս պահին տներում են։

Ավելի վաղ Հալեպի Բերիո թեմի ազգային առաջնորդարանը Հալեպի հայերին կոչ էր արել մնալ տներում և խուճապի չմատնվել։ Սիրիայի հակակառավարական զինված խմբավորումները  նոյեմբերի 29-ին ներխուժել են Հալեպ քաղաք։ Նրանք հայտարարել են Հալեպի քաղաքապետարանը գրավելու մասին՝ տարածելով այդ փաստը հավաստող տեսանյութեր։

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանը ժամանակավորապես կասեցնում է Հալեպում 2019 թվականից գործունեություն իրականացնող ականազերծողների և բժիշկների մասնագիտական խմբի գործունեությունը․ հայ ականազերծողների ու բժիշկների խումբը վերադարձել է Հայաստան։

Ժամանակավորապես կասեցվել է նաև ՀՀ հումանիտար ականազերծման և բուժաշխատողների մասնագիտական խմբի գործունեությունը Հալեպում։

1/2945
bottom of page