top of page

Նիկո՜լ, այ տա Նիկո՜լ, դե «տապոռդ» վեկալ ու ոտ-ոտ իջի Երևանի քաղաքապետարան. Մեսրոպ Մանուկյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Dec 9, 2024
  • 1 min read
ree

Նիկո՛լ Փաշինյան, հիշու՞մ ես կացնային մոտեցումներդ ծառայողական (պադավատների) մեքենաների նկատմամբ: Այս մասին իր էջում գրել է Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Հաջորդ 2025 թվականի Երևան քաղաքի բյուջեով պլանավորվում է շուրջ 1 մլն դոլարի նոր ծառայողական մեքենաներ գնել (Երևան քաղաքի բյուջեի ուղերց՝ էջ 27):

Ըստ ՔՊ-ի հունվարի 1-ից Երևանում մատուցվելու է «արժանապատիվ» տրանսպորտ, ուստի արդար կլինի, որ քաղաքապետը, փոխքաղաքապետերը, Վարչական շրջանի ղեկավարները և նրանց տեղակալները, Երևանի քաղաքապետարանի վարչության պետերը հունվարից աշխատանքի ներկայանան միայն «արժանապատիվ» հասարակական տրանսպորտով

Նիկո՜լ այ տա Նիկո՜լ դե «տապոռդ» վեկալ ու ոտ ոտ իջի Երևանի քաղաքապետարան՝ կլիենտուրադ քեզ ա սպասում»:

1/2942
bottom of page