top of page

Ռուսական կողմը ցանկանում է կոծկել այս հարցը․ Ալիևը

  • Writer: Lilit
    Lilit
  • Dec 29, 2024
  • 1 min read

ree

Ակտաուում կործանված ադրբեջանական ինքնաթիռը վնասվել է «ցամաքից գնդակոծության պատճառով», նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Ալիևը։


«Ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռը վնասվել է Ռուսաստանի տարածքում՝ Գրոզնի քաղաքի մոտակայքում, և գրեթե կորցրել է կառավարումը։ Մենք գիտենք նաև, որ մեր ինքնաթիռը ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով բերվել է անկառավարելի վիճակի։ Սա ինքնաթիռին հասցված առաջին վնասն է»,- նշել է նա։


«Մեզ տխրեցրեց և զարմացրեց այն, որ ռուսական պաշտոնական կառույցները վարկածներ առաջ քաշեցին ինչ-որ գազաբալոնի պայթյունի մասին։ Այսինքն՝ դա բացահայտ ցույց էր տալիս, որ ռուսական կողմը ցանկանում է կոծկել հարցը, և դա, իհարկե, ոչ մեկին պատիվ չի բերում»,- հավելել է Ալիևը։

1/2942
bottom of page