top of page

Ֆարինգիտ. Ինչու է առաջանում

  • Writer: Lilit
    Lilit
  • Jan 22
  • 1 min read


ree

Ֆարինգիտը, որը կենցաղում անվանում են կոկորդի ցավ, տարածված վարակ է, որով տարին մեկ անգամ հիվանդանում է մարդկանց մեծ մասը:

Ֆարինգիտի վարակային պատճառներից են՝

Վիրուսները

Մեծահասակների 50-95%-ի և երեխաների 70%-ի կոկորդի հիվանդությունները պայմանավորված են շնչառական վիրուսներով, դրանցից են ադենովիրուսները, գրիպի և մանկական հասակում հերպեսի վիրուսները:

Բակտերիաները

Վիրուսային վարակի ֆոնին, որպես կանոն միանում է նաև բակտերիալ վարակը:

Սնկերը

Հնարավոր է կոկորդում սնկային գոյացությունների առաջացում:

Ոչ վարակային պատճառների թվին կարելի է դասել լորձաթաղանթի մեխանիկական, քիմիական կամ ջերմային գրգռվածությունները՝

չափազանց սառը կամ տաք օդը,

աղտոտված օդը,

սառը ուտելիքն ու խմիչքները,

ծխախոտը,

գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսը,

չոր կամ չափազանց խոնավ օդը:

Վարակի զարգացման հավանականությունը կարող են մեծացնել նաև այնպիսի ռիսկային գործոններ, ինչպիսիք են՝ բերանով սառը օդը շնչելը, մարմնի գերտաքացած վիճակում սառը խմիչքների օգտագործումը, ջերմաստիճանների տատանումը (սառը և տաք օդ):

Տարբերում են սուր և քրոնիկ ֆարինգիտներ:

Սուր ֆարինգիտը սովորաբար ուղղորդվում է վառ արտահայտված ախտանշաններով՝ ուժեղ ցավ կլման ժամանակ, ձայնի խզվածություն, լորձի արտադրում, կոկորդի սուր ցավեր:

Քրոնիկ ֆարնիգիտի դեպքում ախտանշանները կարող են արտահայտվել կոկորդի չորությամբ կամ քերվելու զգացողությամբ. դիտվում է չոր, տանջալից հազ:

Սրացման դեպքում քրոնիկ ֆարինգիտի ախտանշանները նմանվում են սուր տարատեսակի ախտանշաններին:

1/2767
bottom of page