top of page

Արտառոց դեպք՝ Երևանում

  • Writer: Lilit
    Lilit
  • 4 hours ago
  • 1 min read
ree


SHAMSHYAN.com-ի տեղեկություններով օգոստոսի 10-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Սուրբ Գիրգոր Լուսավորիչ եկեղեցու դռան ապակին մի անձ ջարդել է։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանած ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները նշված հասցեից հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու խուլիգանություն կատարելու և գույքի դիտավորյալ վնասելու հիմնավոր կասկածով ձերբակալել և ոստիկանության Մարաշի բաժին են տեղափոխվել Երևանի բնակիչ 60-ամյա Արթուր Ա․-ին։Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

bottom of page