top of page

«Մեկնաբանություն չեմ կարող անել». Ալեն Սիմոնյանն՝ Ադրբեջանի՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն ազատ չարձակելու հայտարարության մասին

  • Writer: Lilit
    Lilit
  • Jan 19
  • 1 min read


Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը որևէ մեկնաբանություն չի կարող անել Ադրբեջանից հնչող այն հայտարարության առնչությամբ, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն ազատ չեն արձակի։

«Որևիցե մեկնաբանություն չեմ կարող անել, կարող եմ ասել, որ բոլոր այն մարդիկ, ովքեր գտնվում են այնտեղ, իրենց հետ կապված աշխատանքներ ենք տարել, տանելու ենք անընդմեջ»,-  լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Սիմոնյանը նշեց, թե Ադրբեջանի հետ փորձելու են լուծումներ գտնել, որ գերիները վերադառնան։

«Դա մի հարց է, որի հետ կապված այլ կարծիք չկա ու չի եղել երբևիցե»,- հավելեց Սիմոնյանը։

1/3145
bottom of page