top of page

Քաղաքագետ. ՀՀ-ին ուղղված հիմնական սպառնալիքները գալիս են Թուրքիայից և Ադրբեջանից. Լոնդոնը պատրաստ չէ օգնել այս հարցում

  • Writer: Lilit
    Lilit
  • Mar 10, 2024
  • 1 min read
ree

Պատմական գիտությունների թեկնածու, քաղաքագետ Սերգեյ Մելքոնյանը մեկնաբանել է Մեծ Բրիտանիայի զինված ուժերի նախարար Ջեյմս Հիփիի հայտարարությունը, թե Լոնդոնը «կաշխատի եվրաատլանտյան դաշնակիցների հետ՝ աջակցելու Հայաստանին Ռուսաստանի պատասխան սպառնալիքների դեպքում»։

«Կեղծ ընկալումներ ու շահեր․ երաշխիքներ գետնին, այլ ոչ թե օդում

Այսօր լսեցինք Թագավորության պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիփիի հայտարարությունը.

Մեծ Բրիտանիան ճանաչում է ՀԱՊԿ-ին անդամակցությունը սառեցնելու Հայաստանի իշխանությունների որոշումը և պատրաստ է աջակցություն ցուցաբերել Ռուսաստանից բխող սպառնալիքների դեպքում։

Հիմնական եզրակացություններ

Նախ՝ Լոնդոնը պատրաստ է օգնել Հայաստանին միայն Ռուսաստանից բխող սպառնալիքների համատեքստում։ Այսինքն՝ Երևանը Արևմուտքի աջակցությունը կստանա այնքան ժամանակ, քանի դեռ հակառուսական կուրս է վարում։ Հակառակ դեպքում «ակտիվի» արժեքը կորչում է:

Երկրորդ՝ Հայաստանին ուղղված հիմնական սպառնալիքներն այսօր գալիս են Թուրքիայից ու Ադրբեջանից, այլ ոչ թե Ռուսաստանից։ Այս առումով Լոնդոնը պատրաստ չէ օգնելու։

Երրորդ, փաստացի ընդունված է, որ հակառուսական կուրսը կհանգեցնի Մոսկվայի պատասխան արձագանքին, և արդեն իսկ երաշխիքներ են հնչում։

Խնդիրն այն է, որ այդ երաշխիքները բավարար չեն ռազմավարական խորության բացակայության պատճառով։ Առայժմ Հայաստանին երաշխիքներ են պետք «գետնի վրա», այլ ոչ թե օդում և շատ կոնկրետ ագրեսորների՝ Բաքվի և Անկարայի առնչությամբ»,- նշել է հայ քաղաքագետը։

bottom of page