top of page

Սամվել Շահրամանյանին կրկին կանչել են հարցաքննության. գործը թեժ փուլում է. «Ժողովուրդ»

  • Writer: Lilit
    Lilit
  • May 31
  • 1 min read

ree

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանին նորից հրավիրել են հարցաքննության ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն։ Իրավապահ համակարգին մոտ կանգնած՝ «Ժողովուրդ»-ի աղբյուրները հայտնում են, որ հարցաքննությունը տեղի է ունենալու առաջիկա շաբաթ, նույն քրեական վարույթի շրջանակում, որը վերաբերում է 2020թ․ պատերազմի ընթացքում և դրան հաջորդած ժամանակահատվածում իշխանության կողմից հնարավոր պաշտոնեական անփութության, ինչպես նաև զենք-զինամթերք թշնամուն հանձնելու հանգամանքներին։

Հավելենք, որ ArmLur.am-ը հայտնել էր երեկ, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Շահրամանյանը արդեն 5-6 անգամ այցելել է քննչական մարմին՝ վկայի դատավարական կարգավիճակով։ Թեև նրա փաստաբան Ռոման Երիցյանը, հրաժարվել է բացահայտել գործի մանրամասները, միևնույնն է՝ իրավապահ համակարգին մոտ կանգնած շրջանակները հաստատում են, որ գործը խորանում է։

Ավելին, մեր տեղեկություններով՝ նույն վարույթի շրջանակում հարցաքննվել է նաև Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը։ Սա հիմք է ենթադրելու, որ հնարավոր է հենց վերջինիս հաղորդման կամ ցուցմունքների հիման վրա էլ սկսվել է գործընթացը, որի առանցքում այժմ հայտնվել է Արցախի նախագահի անունը։

Հասկանալի է դառնում նաև, որ նախաքննությունը ստանում է որոշակի քաղաքական երանգներ՝ հատկապես հաշվի առնելով, որ 2026թ․ քաղաքական շրջադարձերին ընդառաջ ինչ-ինչ կենտրոններ արդեն «աշխատում են» որոշ ֆիգուրների շուրջ։ Եվ չի բացառվում նաև, որ Շահրամանյանը կալանավորվի»

1/2942
bottom of page