top of page

Կստեղծվի ռուսական գազի ներմուծման լիակատար արգելքի ծրագիր

  • Writer: Lilit
    Lilit
  • Jun 17
  • 1 min read

ree

Եվրոպական հանձնաժողովը պատրաստել է ծրագիր, որի համաձայն՝ մինչև 2027 թվականի վերջը կներդրվի ռուսական գազի ներմուծման լիակատար արգելք՝ թե՛ խողովակաշարային, թե՛ հեղուկացված բնական գազի միջոցով:


Ինչպես հայտնում է Reuters-ը, Եվրոպական հանձնաժողովը մտադիր է օգտագործել իրավական միջոցներ, որպեսզի Հունգարիան և Սլովակիան չկարողանան խոչընդոտել արգելքին:


Փաստաթղթում կնշվի, որ Եվրամիությունը մտադիր է օրենքում ամրագրել Ռուսաստանից էներգակիրների գնումները դադարեցնելու խոստումը:


Հիշեցնենք՝ այս խոստումը տրվել է դեռևս 2022 թվականին՝ Ուկրաինայի վրա Ռուսաստանի լայնածավալ ներխուժման սկսվելուց հետո:

1/2942
bottom of page