top of page

Արևմուտքը չկարողացավ տնտեսական շրջափակման մեջ գցել Ռուսաստանին․ Միշուստին

  • Writer: Lilit
    Lilit
  • Apr 3, 2024
  • 1 min read
ree

Ռուսաստանի դեմ առևտրային շրջափակում կազմակերպելու Արևմուտքի փորձերը ձախողվել են․ Մոսկվան զգալիորեն մեծացրել է ապրանքաշրջանառությունը բարեկամ երկրների հետ՝ փոխարինելով կրճատված ծավալները, հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։

Նա նշել է, որ գործընկեր երկրների հետ տնտեսական կապերի ընդլայնումը Ռուսաստանի առաջնահերթություններից է։

«Մեզ հաջողվեց կասեցնել  Ռուսաստանի արտաքին առևտրի շրջափակմանն ուղղված   Արևմուտքի փորձերը։ Բարեկամ երկրների հետ ապրանքաշրջանառությունը ոչ միայն ավելացել է, այլ այսօր համարժեք է Ռուսաստանի և ամբողջ աշխարհի միջև ապրանքաշրջանառության ծավալին, որը կար 4 տարի առաջ»,- ասել է Միշուստինը։

bottom of page