top of page

Ոչ թե «Մեծ Թուրան», այլ «Խաղաղության խաչմերուկ» ոչ թե «Զանգեզուրի», այլ «Թրամփի», ոչ թե միջանցք, այլ ուղի. Փաշինյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 2
  • 1 min read
ree

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում:

«Հայկական ռադիոյին հարցնում են․ «Ճի՞շտ է, որ Հայաստանի (Փաշինյանի) Կառավարությունը, ի կատարումն «Մեծ Թուրան» նախագծի, «Զանգեզուրի» արտատարածքային միջանցք է տվել, որը միակողմանի առավելություններ է բերում Ադրբեջանին»։

Հայկական ռադիոն պատասխանում է․ «Ճիշտ է, բայց ի կատարումն ոչ թե «Մեծ Թուրան», այլ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, ոչ թե «Զանգեզուրի», այլ «Թրամփի», ոչ թե արտատարածքային, այլ տարածքային ամբողջականության, իրավազորության, ինքնիշխանության, սահմանների անխախտելիության  շրջանակներում, ոչ թե միջանցք, այլ ուղի, ոչ թե միակողմանի, այլ փոխադարձ առավելություններով»»,- գրել է նա։

1/2950
bottom of page