top of page

ՔԿ ղեկավարը կապացուցի՞, որ առկա է Բագրատ Սրբազանի ձեռագրով գրված «ահաբեկչության պլանավորում» ծրագիր

  • Writer: Lilit
    Lilit
  • 54 minutes ago
  • 1 min read

ree

 Այսօր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից ուղերձ է ուղարկել, որտեղ մեղադրել է ՔԿ ղեկավարին՝ ստախոսության մեջ։

Սրբազանը պնդել է, որ  եթե ՔԿ ղեկավար Արթուր Պողոսյանը մինչև նոյեմբերի 13-ը չփաստեց, որ գործում առկա է իբր իր ձեռագրով գրված «ահաբեկչության պլանավորում» ծրագիրը, ապա պետք է պաշտոնազրկվի, կոչումազրկվի և ենթարկվի քրեական պատասխանատվության՝ զրպարտության, ճշմարտության միտումնավոր խեղաթյուրման և կեղծիքի քարոզչության համար։

ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք Արթուր Պողոսյանը կապացուցի  այդ ամենը։ Ավդալյանը պատասխանեց.«Չեմ մեկնաբանում»։

1/2950
bottom of page