TRIPP երթուղին կարևոր քայլ է մեր տարածաշրջանում հաղորդակցությունների դիվերսիֆիկացման գործում. Ջեյհուն Բայրամով
- Lilit

- Oct 7
- 1 min read

«Մեր համագործակցությունն ավելի իմաստալից և կայուն դարձնելու համար մենք պետք է ամրապնդենք մեր տնտեսական ներուժը և զարգացնենք փոխադարձ ներդրումներն ու առևտուրը մեր կազմակերպության անդամների միջև», - հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Գաբալայում կայացող Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում։
«Վաշինգտոնում հայտարարված TRIPP երթուղին, որը կապահովի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև կապը Զանգեզուրի միջանցքով, կարևոր քայլ է կապերի դիվերսիֆիկացման և տարածաշրջանային համագործակցության ամրապնդման ուղղությամբ», - նշել է Բայրամովը:




















