top of page

Մի ստվար զանգվածի համար հայրենիքը Նիկոլի պարզած ժեշտի կտորն է՝ 29.000 ք/կմ-ով, Արարատը հայկական խորհրդանիշ չէ, Արցախն էլ Ադրբեջան է ու վերջ. Հակոբյան

  • Writer: Lilit
    Lilit
  • 6 days ago
  • 1 min read

ree

Նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը գրել է.

«Մենք ապրում ենք ժամանակներում, երբ մի ստվար զանգվածի համար հայրենիքը Նիկոլի պարզած ժեշտի կտորն է՝ 29.000 ք/կմ-ով, Արարատը հայկական խորհրդանիշ չէ, Արցախն էլ Ադրբեջան է ու վերջ:

Այդ նույն ստվար զանգվածը, որն աչքի է ընկնում զռռացող անգրագիտությամբ ու անբարոյականությամբ, համացանցում փնտրում ու գտնում է նյութ, որտեղ գրված է Ուրարտու, որպեսզի նյութի հեղինակին դավաճան ու անգրագետ պիտակավորի՝ իր չեղած խելքով պնդելով, թե Ուրարտու չի եղել, Վանի թագավորություն է եղել:

Իսկ որտեղ էլ հանդիպում է Վանի թագավորությանը, եզի համառությամբ պնդում է, որ Վանի թագավորություն չի եղել, Արարատի թագավորություն է եղել: Սա է նիկոլական զանգվածի բարոյականության մակարդակն ու կրթվածության նշաձողը…»։

1/2980
bottom of page