top of page

«Ասաբնյակները» պետք է լինեն մեր զինվորների համար. Վահագն Ալեքսանյան

  • Writer: Lilit
    Lilit
  • 2 hours ago
  • 1 min read

Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՊՆ-ին կատարված այն ահռելի աշխատանքի համար, որը վերջապես մեր քաղաքացիները կարողանում են տեսնել: Այդ մասին Ազգային ժողովի՝ փետրվարի 11-ի նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Ըստ պատգամավորի՝ հանրությունը վերջին օրերին քննարկում է ՊՆ-ի երեք տեսանյութեր, որոնք վերաբերում են Հնդկաստանից ձեռք բերված զինտեխնիկային, Հայաստանում արտադրվող զինտեխնիկային և ամրաշինական կառույցներին, որոնք Հայաստանի սահմանի երկայնքով են:

«Սիրելի՛ քաղաքացներ, եթե դեռ չեք հասցրել, անպայման դիտեք այդ տեսանյութերը ու տեսեք, թե ինչ է  կարելի կառուցել երկրի պաշտպանության համար, երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու համար, եթե քո մտածմունքը հենց երկիրդ պաշտպանելն է և ոչ թե երկրիդ պաշտպանության հաշվին հարստանալը ու Սևանի կամ Հայաստանի այլ գեղատեսիլ վայրերում «ասաբնյակներ» գցելը: «Ասաբնյակները» պետք է լինեն մեր զինվորների համար ու բառի ոչ «հարմարավետ» իմաստով, այլ «պաշտպանունակ» ու «ամուր» իմաստներով»,- ասաց նա:

1/3158
bottom of page