top of page

«ICE out» և «Be Good». «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ որոշ հայտնիներ կրում էին ԱՄՆ ներգաղթի ծառայությանը քննադատող կրծքանշաններ

  • Writer: Lilit
    Lilit
  • Jan 12
  • 1 min read


Կիրակի օրը «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ որոշ հայտնիներ կրում էին ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայությանը քննադատող կրծքանշաններ՝ «ICE out» և «Be Good» գրվածքներով, հաղորդել է Euronews-ը:

Մարկ Ռուֆալոն, Վանդա Սայքսը և Նատաշա Լիոնը կրծքանշանները կրել են կարմիր գորգի վրա, մինչդեռ Ջին Սմարթը և Արիանա Գրանդեն դրանք կրել են պարահանդեսային դահլիճում։


 


Հիշեցնենք, որ ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության աշխատակիցը Մինեապոլիսում կրակել է 37-ամյա բանաստեղծուհի և ակտիվիստ Ռենե Գուդին, երբ վերջինս ծառայության աշխատակցի հրամանով չի կանգնեցրել մեքենան:

1/3147
bottom of page