top of page

Եթե Ղուկասյանի փեսան չլինեի, մեղադրյալի աթոռին չէի լինի․ Գյումրու փոխքաղաքապետ

  • Writer: Lilit
    Lilit
  • 4 days ago
  • 1 min read

Ես ոչ մի մեղադրանք չեմ ընդունում. Եթե ես չլինեի Վարդան Ղուկասյանի փեսան, կարծում եմ՝ այսօր մեղադրյալի աթոռին չէի լինի։ Այս մասին դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշել է Գյումրիի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսա Ավետիս Առաքելյան, ով ևս 3 հոգու հետմիասին մեղադրվում է Գյումրիում հունվարի 21-ին անկարգություններ կազմակերպելու գործով։


Նա հերքել է տեղեկությունները, թե մանկապարտեզների, դպրոցների աշխատակիցներին բերել են, որ մասնակցեն ցույցի՝ ի պաշտպանություն քաղաքապետ Վարդան Ղուկասյանի։



«Ոչ մի իշխանության օրոք նման ռեպրեսիաներ չեն եղել, ինձ թվում է, որ ինձ պատժում են Վարդան Ղուկասյանի փեսա լինելու համար։ Այնպես չէ, որ ես վախենում եմ ինչ-որ բանից, նորմալ է։ Մեր քաղաքական հայացքները տարբեր են, մենք էլ մեր հայացքներից հետ չենք կանգնելու։ Միանշանակ քաղաքական պատվերներ կան այստեղ։ Ես բազմիցս հայտարարել եմ, որ եթե ինձ էլ տանեն կալանքի, ապա քաղաքը կտանենք կոլապսի, ինչպես 2024-ին եղավ»,- ասել է նա։


Անդրադառնալով քաղաքի կառավարմանը, Ավետիս Առաքելյանն ասել է. «Դժվարություններ շատ կան, բայց մենք բոլորը հաղթահարում ենք և գնում ենք առաջ։ Ամեն ինչ գտնվում է մեր տեսադաշտու։ Իրավապահները խուզարկության ժամանակ վերցրել են իմ բջջային հեռախոսը, զննել են, կոնտակտներն են նայել, ապա վերադարձրել են»։


Ավելի վաղ ասել էինք  նոր մեղադրանք է առաջադրվել Սպարտակ Ղուկասյանի և Գյումրիի համայնքապետարանի պաշտոնյաների նկատմամբ։ 

1/3145
bottom of page