top of page

«Վախի մշտական գեներացման ֆոնին առավել ընդգծված է երևում իրանցիների խիզախ պահվածքը»․ Արման Աբովյան

  • 4 days ago
  • 1 min read

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է։ Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող և փաշինյանական քարոզչությունից ապուշացած մի անհասկանալի անդեմ և հնազանդ բիո-զանգվածի։


Փաստորեն, խաղաղասիրության անվան տակ մարդկանց զրկում են դիմադրելու իրավունքից։ Ինչո՞ւ են նրանք դա անում։ Պատասխանը կարող ենք գտնել այս իշխանության եղբայրներ՝ թուրքերի և ադրբեջանցիների մոտ, որոնց համար հայ ժողովրդին անկամ, վախեցած զանգվածի վերածելը ռազմավարական գլխավոր նպատակներից մեկն է։


Եվ հենց այդ ֆոնին առավել ընդգծված է երևում իրանցիների խիզախությամբ և պատվով լի պահվածքը։


Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին երդվել է, որ Թեհրանը վրեժ կլուծի զոհված Ալի Խամենեի և ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով զոհված մյուս իրանցիների մահվան համար։


«Մենք երդվում ենք վրեժ լուծել ձեր արյան և այս երկու պատերազմներում նահատակված բոլոր զոհերի արյան համար՝ պատժելով հանցագործ և խայտառակված մարդասպաններին։ Այս վրեժը մեր ժողովրդի կամքն է, և այն անպայման պետք է իրականացվի»,- ասված է Խամենեիի գրավոր ուղերձում, որը հրապարակվել է նրա հոր՝ նախկին գերագույն առաջնորդի հուղարկավորության առթիվ։


«Վրեժը մեր ժողովրդի պահանջն է, և այն անպայման պետք է իրականացվի»,-ընդգծել է նա»։

1/3488
bottom of page