Ռուսաստանը պատրաստվում է հարվածներ հասցնել բրիտանական պաշտպանական արդյունաբերությանը. Daily Mail
- 1 hour ago
- 1 min read

Ուկրաինային սպառազինություն մատակարարող բրիտանական պաշտպանական ընկերությունների ղեկավարները զգուշացվել են ռուսական կողմից սպառնացող հարձակումների աճի մասին: Այս մասին գրում է Daily Mail–ն: Այս ամռանը…
Ուկրաինային սպառազինություն մատակարարող բրիտանական պաշտպանական ընկերությունների ղեկավարները զգուշացվել են ռուսական կողմից սպառնացող հարձակումների աճի մասին: Այս մասին գրում է Daily Mail–ն:
Այս ամռանը կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների և ընկերությունների գլխավոր տնօրենների միջև ընթացած կլոր սեղանի ընթացքում հնչել են նմանատիպ զգուշացումներ: Լրատվամիջոցի աղբյուրները չեն հստակեցրել ներկա ղեկավարների անունները, սակայն ենթադրվում է, որ հանդիպմանը մասնակցել են Ուկրաինային անօդաչու թռչող սարքեր և զենք տրամադրող ընկերությունների ներկայացուցիչներ:
Նրանց շարքում են Արևմտյան Սաֆոլկի Միլդենհոլ ռազմաօդային բազայի հարևանությամբ տեղակայված Ukrspecsystems ընկերությունը, որը Ուկրաինայի համար ԱԹՍ-ներ է արտադրում, ինչպես նաև BAE Systems-ի դուստր ձեռնարկություն հանդիսացող Callen-Lenz-ը՝ անօդաչու սարքեր մատակարարող ընկերություն, որի արտադրանքը վերջերս կիրառվել է Ռուսաստանի խորքում գտնվող նավթավերամշակման գործարաններին հարվածելիս:
Վտանգի տակ է գտնվում նաև Storm Shadow հրթիռներ արտադրող MBDA ընկերությունը. այդ հրթիռները Ուկրաինան օգտագործում է ՌԴ տարածքում գտնվող թիրախներին հարվածելու համար: Նշվում է, որ քննարկումն անցկացվել է գերմանական երկու պաշտպանական ընկերությունների ղեկավարների դեմ ռուսական մահափորձերի ձախողումից հետո: Նրանցից մեկը Ուկրաինայի զինված ուժերի համար հրետանային արկեր պատրաստող Rheinmetall պաշտպանական հսկայի գլխավոր տնօրեն Արմին Պապերգերն էր:




















