Անձրևները կվերսկսվեն․ սպասվում է ամպրոպ, քամու ուժգնացում՝ առաջիկա օրերի եղանակը

Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 15-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում, 16-17-ը 19-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 18-ին, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 15-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, 16-ի ցերեկը նույնքան կբարձրանա։
Երևան քաղաքում`
Հոկտեմբերի 15-ին ժամանակ առ ժամանակ, 16-ի գիշերը և կեսօրից հետո, 17-ի գիշերը և առավոտյան սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 17-ի ցերեկը, 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի հոկտեմբերի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան` 27.6°C (1997թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան` -0.2°C (1990թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան` 13.9°C




















