top of page

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը

  • Writer: Lilit
    Lilit
  • Apr 26, 2024
  • 1 min read
ree

Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Երևանի և Բաքվի հետ, սակայն Նյու Դելին նաև մտածում է իր պաշտպանական արտադրանքի արտահանման խթանմամբ:Այս մասին ճեպազրույցում ասել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջեյսվալը՝ պատասխանելով Հնդկաստանի կողմից Հայաստանին զենք մատակարարելու պատճառով Ադրբեջանի քննադատության մասին հարցին։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:



«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ, բայց սրանից զատ, մենք նաև իրականացնում ենք Հնդկաստանի պաշտպանական արտադրանքի արտահանման խթանման քաղաքականությունը», - ասել է նա։



Ըստ հնդկական ANI գործակալության՝ Հայաստանը Հնդկաստանից գնել է 15 «Ակաշ» հակաօդային պաշտպանության համակարգ՝ 600 մլն դոլար ընդհանուր արժողությամբ։



Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ իր երկիրը չի կարող հետևել՝ ինչպես են Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինում Հայաստանը։

1/2948
bottom of page