top of page

Բրիտանիայի խնդիրն է, որ Հայաստանը վերահսկողություն չունենա Սյունիքով անցնող միջանցքի վրա. քաղաքագետ

  • Writer: Lilit
    Lilit
  • Jul 19, 2024
  • 1 min read
ree

Այն ինֆորմացիան, որ ունենք, դրանից կարող ենք ենթադրություն անել, որ երկու կողմն էլ եւ ճիշտ են ասում, եւ սուտ են ասում: Այս մասին նշել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:

«Ինչ-որ մի դեպքում մի կողմն է հրաժրվել, մյուս դեպքում՝ մյուս կողմը: Այստեղ կարեւոր է այն, որ բրիտական կողմի նախաձեռնությունն է եղել հանդիպում կազմակերպելը, եւ եթե բրիտանական կողմն է նախաձեռնել, բնականաբար, ունի հետաքրքրություն: Բրիտանիայի ներդրումները Կենտրոնական Ասիայում եւ Ադրբեջանում կարող են հասնել մինչեւ 200 մլրդ դոլարի: Հիմնականում հանքային ոլորտում են ներդրումները: Բնականաբար, Բրիտանիան համար մեկ երկիրն է, որը շահագրգռված է միջին միջանցքի իրագործմամբ, որը անցնելու է Սյունիքով եւ իրենց խնդիրն է, որ Հայաստանը վերահսկողություն չունենա այդ միջանցքի վրա, դա լինի պայմանական ադրբեջանական վերահսկողություն կամ ինչ-որ մի երրորդ կողմի:

Ես կարծում եմ՝ այդ հանդիպումը դրա համար է կազմակերպվել եւ, ըստ երեւույթին, հայկական կողմը հրաժարվել է այդ օրակարգից: Այսինքն խնդիրը օրակարգն է եղել:

Երեւի դա է եղել պատճառը, որ հայկական կողմն առաջարկել է երկկողմ հանդիպում անցկացնել, երրորդ կողմը ներկա չլինի, որ նրա օրակարգը չլինի:

Հայկական առաջարկին էլ Ադրբեջանը չի համաձայնել, որովհետեւ քննարկելու ոչինչ չունի, իր հետաքրքրությունը Սյունիքով անցնող ճանապարհն է»,-ասաց Դանիելյանը՝ նկատելով, որ հաղորդակցությունների խնդիրը միշտ է եղել գլխավոր հարցը վերջին տսնմյակներում:

1/2946
bottom of page