top of page

«Գործարարներն ահազանգում են». Հակոբ Բադալյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Aug 14, 2024
  • 1 min read
ree

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Գործարարներն ահազանգում են ՊԵԿ մամլիչի ուժգնության աճի կապակցությամբ:


Զարմանալի չէ: Ոչ թե ահազանգը, այլ՝ մամլիչի ուժգնության աճը:


Չէ՞ որ 2024 թվականի բյուջեի կատարողականի առումով կա խնդիր՝ առաջին կիսամյակում գերթե 120 միլիարդ դրամի թերակատարում:


Ի դեպ, այդ առնչությամբ նախօրեին կառավարությունում տեղի է ունեցել կատարողականի հաշվետվության քննարկում:


Իհարկե, քանի որ Հայաստանում տնտեսություն երևույթը քաղաքական օրակարգերի «լուսանցքում» է, թեև պետք է լիներ լրիվ հակառակը, կառավարությունում վարչապետի գլխավորությամբ խորհրդակցությունը չի արժանացել բավարար ուշադրության:


Մինչդեռ, դրա մասին հաղորդագրությունն ավարտվում է բավականին հետաքրքիր մի պարբերությամբ. «Կառավարության ղեկավարը ընդգծել է նաև հարկային և մաքսային վարչարարության արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը և նշել, որ պետք է շարունակել հետևողական քայլերն այդ ուղղությամբ»:


Հաշվի առնելով, թե «մեթոդաբանության» և մտածողության ինչ տիրույթում է հարկային վարչարարություն իրականացնող մարմնի աշխատանքը, մեծ հավանականությամբ հնարավոր է եզրակացնել, որ պարբերությունն ընդամենը «մամլիչն ուժգնացնելու» մասին է»:

1/2939
bottom of page