top of page

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության համար կնախատեսվի պարգևատրման հավելյալ ֆոնդ

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 24, 2024
  • 1 min read

ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցներին պարգևատրումներ կտրվեն իրենց կատարած արդյունավետ աշխատանքի համար։ Համապատասխան օրինագիծն այսօր՝ սեպտեմբերի 24-ին, քննարկվեց ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողի նիստի ժամանակ:

ՀՀ արդարադատության փոխնախարար Լևոն Բալյանի խոսքով՝ դեռևս 2022 թվականի սեպտեմբերից ծառայությունում մեկնարկել է պարգևավճարների տրամադրման պիլոտային ծրագիրը, որը հաջողել է։

«Պիլոտային ծրագրի արդյունքների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ աշխատանքի արդյունավետության հիման վրա պարգևավճարների տրամադրումը դրական ազդեցություն է ունեցել ծառայության աշխատանքի արդյունավետության վրա»,– ասաց Բալյանը:

Այդ իսկ պատճառով, ըստ նրա, ՀՀ արդարադատության նախարարությունում կարծում են, որ պիլոտային այս ծրագիրը պետք է ամրագրել օրենսդրորեն։

Ըստ փոխնախարարի` ծառայության հաստիքներն ընդհանուր առմամբ` առանց թափուր պաշտոնների, կազմում են 610 մարդ: Պարգևավճարները չեն վերաբերելու ծառայության ղեկավարին, նրա տեղակալներին և գլխավոր քարտուղարին:

Պարգևավճարների տարեկան առավելագույն բյուջեն կկազմի 500 մլն դրամ:

Ինչ վերաբերում է ծառայության ներկայիս աշխատավարձերին, ապա միջին հաշվով աշխատողները ստանում են մոտ 150–160 հազար դրամ։

Հանձնաժողովը նախագահին տվեց դրական եզրակացություն, և այն կքննարկվի ԱԺ լիագումար նիստի ժամանակ:

1/3148
bottom of page