top of page

Հրդեհ՝ թիվ 40 երթուղին սպասարկող ավտոբուսում․ ուղևորները տարհանվել են

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 18, 2024
  • 1 min read
ree

Երեկ՝ հոկտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազա է ստացվել, որ Ազատության պողոտայից դեպի Տերյան փողոց տանող հատվածում մարդատար ավտոբուս է այրվում:  



Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ հրշեջների ժամանումը՝ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 40 համարի երթուղին սպասարկող «ժոնգ տոնգ» մակնիշի ավտոբուսի հետևի հատվածում վարորդը կրակ ու ծուխ է նկատել ու բավականին ճիշտ է կողմնորոշվել, նախ տարհանել է ուղևորներին, ապա մարել կրակը:  



Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:



Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի ինքնությունը:  

bottom of page