top of page

Ցանկանում եմ հաղթել Ասիայի Չեմպիոնների լիգայում. Ռոնալդու

  • Writer: Lilit
    Lilit
  • Jan 4
  • 1 min read

ree

«Ալ-Նասրի» 39-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատասխանել է իր ապագայի մասին հարցին:

«Ես և իմ ընտանիքը երջանիկ ենք [Սաուդյան Արաբիայում]: Մենք նոր կյանք սկսեցինք այս գեղեցիկ երկրում։ Կյանքը հրաշալի է, ֆուտբոլը՝ հիասքանչ։ Ամենակարևորը պրոֆեսիոնալ լինելն է, քրտնաջան աշխատելը, հարգել ակումբը, հարգել պայմանագիրդ և հավատալ, որ ամեն ինչ կփոխվի [դեպի լավը], և «Ալ-Նասրը» կփորձի ավելի շատ տիտղոսներ նվաճել:

Ցանկանում եմ ակումբի համար հաղթել Ասիայի Չեմպիոնների լիգան, բայց ամենակարևորը շարունակել աշխատել և լինել պրոֆեսիոնալ… Ես կշարունակեմ աշխատել և օգնել «Ալ Նասրին» տիտղոսներ նվաճել: Հավատում եմ, որ այս տարին լավ կլինի ակումբի համար»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում լրագրող Բեն Ջեյքոբսը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Ռոնալդուի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ:

bottom of page