top of page

Մենք միշտ ներված ենք. ՔՊ-ական

  • Writer: Lilit
    Lilit
  • 1 hour ago
  • 1 min read

ree

ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը վստահեցնում է, թե իր ու Նիկոլ Փաշինյանի միջև լարվածություն չկա։

«Լարվածություն չի եղել, անիմաստ հարցեր մի տվեք։ Դուք վերնագիր եք կերտում, դա ձեզ լավ տեղ չի տանում»,- լրագրողներին ասաց Քոչարյանը։

Լրագրողն էլ հակադարձեց՝ «դուք գնացեք լավ տեղ»։

«Մենք գնում ենք, չես տեսնո՞ւմ, որ գնում ենք»,- արձագանքեց ՔՊ-ականը։

Հարցին՝ ի վերջո, Նիկոլ Փաշինյանը ներե՞ց նրան՝ Քոչարյանը պատասխանեց. «Քեզ ների...մենք միշտ ներված ենք, տղա՛ ջան»։

1/2956
bottom of page