top of page

«Արմեն Գալստյանին կրկին ձերբակալել են»․ Վարդուհի Սարգսյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Jan 19
  • 1 min read
ree

Փաստաբան Վարդուհի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեկ շաբաթվա ընթացքում նույն վարույթով երկրորդ անգամ ձերբակալվել է զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հայր Արմեն Գալստյանը:


Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալումը դատավոր Նելլի Բաղդասարյանի կողմից ճանաչվել էր ոչ իրավաչափ և ձերբակալվածն ազատվել էր ապօրինի ձերբակալումից:


Երկու օր անց` երեկ գիշեր, Արմեն Գալստյանին կալանավորելու նպատակով կրկին ձերբակալել են: Դատական նիստը տեղի կունենա այսօր երեկոյան ժամը 21:00-ին` Շենգավիթ ՎՇ դատարանում:


Ես` որպես իրավաբան, հաստատում եմ, որ այս ձերբակալումն ու միջնորդությունն որևէ աղերս չունեն խափանման միջոցի տրամաբանության կամ օրենքի հետ, այն «իրավապահ մարմինների» որոշ «ղեկավարների» կողմից բեմադրած հերթական ֆարսն է»։

1/2946
bottom of page