«Զվարթնոցից» ռուս սահմանապահներին հետ կանչելու մասին խոսակցությունները կեղտոտ մանիպուլյացիա են. պատգամավոր
- Lilit

- Mar 1, 2024
- 1 min read

Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից ռուս սահմանապահների հնարավոր դուրսբերման մասին Հայաստանի իշխանությունների խոսակցությունները կեղտոտ մանիպուլյացիա են։ Այս մասին մարտի 1-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցներում հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Հայկ Մամիջանյանը։
Մամիջանյանն ընդգծեց, որ ռուս սահմանապահների առկայությունը օդանավակայանում կասկածի տակ չի դնում Հայաստանի Հանրապետության անկախությունը, ոչ էլ վտանգում է նրա ինքնիշխանությունը։ Ի տարբերություն գործող իշխանության, նա պարզ ու հստակ հասկանում է, թե ինչ իրավական հիմքեր ունի ռուսական սահմանապահ ուժերի ներկայությունը Երեւանի օդանավակայանում։
«Նրանց ներկայությունը պայմանավորված է նրանով, որ սա Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին սահմանն է։ Դրա համար այստեղ են ռուս սահմանապահները»,- պարզաբանեց Մամիջանյանը։
Մամիջանյանն ընդգծեց, որ ի տարբերություն իշխանությունների, իրեն շատ ավելի մտահոգում է ադրբեջանական ուժերի առկայությունը Ջերմուկի, Վարդենիսի մոտ, ինչպես նաև ուղղակիորեն ՀՀ Սյունիքի մարզում։
«Երկիրը պատերազմի շեմին է, և նրանք ինչ-որ մանկական խաղերով են զբաղված»,- եզրափակեց ընդդիմադիրը։




















